ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է
2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ առևտրի ոլորտում գրանցվել է շրջանառության ծավալների 6.9% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու այս մեկ ամսվա կտրվածքով մեր հանրապետությունում առևտրի շրջանառության համախառն ծավալը կազմել է 179116.9 մլն դրամ: Տարեկան կտրվածքով ցուցանիշի աճը կազմել է 8.7%:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) գրանցվել է 4.2% աճ` ամսական կտրվածքով, և 0.4% աճ` տարեկան կտրվածքով: Օգոստոսին մեր հանրապետությունում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը (առանց առևտրի) կազմել է 78817.1 մլն դրամ: