Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԵՄ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՌՆՎԱԶՆ ԿԵՌԱՊԱՏԿՎԵՆ
20/09/2011 16:26
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԵՄ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՌՆՎԱԶՆ ԿԵՌԱՊԱՏԿՎԵՆ

«Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է էապես ավելացնել ջանքերը՝ բարեփոխումների ոլորտում, որպեսզի կառավարության կողմից հռչակված նպատակներն ավելի արագ տեմպերով ներդրվեն մեր երկրում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում «European press club»-ում հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Վարչապետն, ընդհանուր առմամբ, անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-բելգիական բիզնես կապերի զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կառավարության առաջիկա քայլերին և նպատակներին: 

Կառավարության ղեկավարը, խոսելով Հայաստանի կողմից ԵՄ-ին ներկայացված նոր բարեփոխումների փաթեթի մասին, նշել է, որ այն ընդգրկում է 33 ուղղություն և   նպատակ ունի օժանդակելու մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի, դատախազության, սննդի անվտանգության, մաքսային, հարկային վարչարարության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Այն նաև ենթադրում է Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցների առնվազն եռապատկում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ նոր հայտի նպատակն է ավելացնել Հայաստանի կարողությունները բարեփոխումների իրականացման համար և ձևավորել ենթակառուցվածքներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: 
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկվել են այն բոլոր միջոցառումները, որոնք նախապայման են հանդիսանում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար: 

Վարչապետի խոսքով՝ ներկայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգն իր մեջ ներառում է տասնյակ կետեր, որոնց շրջանակում են մեր երկրում եվրոպական չափանիշներին համապատասխան երեք մաքսային անցակետեր կառուցելու, նրանցում մեկ պատուհանի սկզբունք ներդնելու և հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ծրագրերը: Բարեփոխումների երկրորդ ուղղությամբ հարկային և մաքսային վարչարարության շուրջ պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք իրենցից ներկայացնում են տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում՝ պետության հետ հարաբերություններում և այլն: 

Անդրադառնալով Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և կառավարության ծրագրերին՝ վարչապետը նշել է. «Մենք դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք: Մեր կողմից հռչակված արժեքները դեռեևս ամբողջությամբ չեն կիրառվում և իրականացվում, մեր գաղափարները, նպատակները և իրականությունը դեռևս չեն համընկնում, բայց համոզված ենք, որ հաղթահարելով այս 20 տարիների աննկարագրելի դժվարություններն ու բարդությունները՝ մենք ի վիճակի ենք լուծել այսօրվա խնդիրները: Մեր ժողովուրդը 21-րդ դարում կերտելու է ամուր, ուժեղ և ժողովրդավարական պետություն: Ընդամենը պետք է հավատալ և սիրել սեփական հայրենիքը»:

 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91