Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԲ համակարգերը կդառնա՞ն մարդկանց ընտանիքի անդամ, թե՞ կմնան որպես «անհոգի էակներ». GIF22-ի առաջին օրվա ամփոփումը
06/10/2022 15:33
Կիսվել

ԱԲ համակարգերը կդառնա՞ն մարդկանց ընտանիքի անդամ, թե՞ կմնան որպես «անհոգի էակներ». GIF22-ի առաջին օրվա ամփոփումը

Հեռանկարային զեկույց ականավոր գիտնական ու ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի կողմից, հարց ու պատասխան արհեստական բանականությամբ աշխատող Մորֆեուս ռոբոտի հետ, պանելային քննարկումներ ու ֆիշբոլ սեսիա՝ նվիրված հասարակական կյանքի կարևոր ոլորտներում սպասվելիք փոփոխություններին. Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF22)-ի առաջին օրը լի էր տպավորիչ ելույթներով:

Ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը նշեց, որ անհամբերությամբ էին սպասում այս միջոցառմանը, որը Հայաստանի կողքին լինելու յուրահատուկ ձևաչափ է: «Բոլոր այն հայերի համար, ովքեր հանգամանքների բերումով հայտնվել են աշխարհի տարբեր անկյուններում, GIF-ը հնարավորություն է կիսվելու այն գիտելիքով, որ ձեռք են բերել օտար երկրներում»,-ասաց Աֆեյանը: Նա իր ելույթը կառուցեց այն մտքի շուրջ, որ պետք է մարտահրավերներին վերաբերվել սովորական խնդիրների նման ու փորձել մեկտեղել ջանքերը դրանք լուծելու համար: «Եթե միայն մենք լինեինք միակ երկիրն աշխարհում, որն ունի տարբեր խնդիրներ, դա կլիներ չափից ավելի, բայց, իհարկե, բոլոր երկրներն էլ առերեսվում են տարբեր մարտահրավերների: Դա կլինի գլոբալ անվտանգության ճգնաժամն ու պատերազմները, համավարակները, սոցիալական մեդիայում մանիպուլյացիան, անհավասարությունն ու անարդարությունը, փախստականների ճգնաժամը, գնաճը, թե կլիմայի փոփոխությունը: Այսպիսով, թույլ տվեք ասել, որ մարտահրավերները պետք է մեզ առաջ մղեն, ու մենք պետք է լինենք վճռական ու կենտրոնացնենք մեր միտքը դրանք հաղթահարելու ուղղությամբ»,-հավելեց Նուբար Աֆեյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)  հոգաբարձուների խորհրդի նախագահ, McKinsey & Company ընկերության ավագ խորհրդատու Անդրե Անդոնյանը խոսեց արհեստական բանականության լուծումների տարածման պատճառների և միտումների մասին: «Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ստեղծել նոր դեղամիջոցներ, գտնել նոր լուծումներ մարդկանց առողջության պահպանման համար: Մինչև 2025 թվականը նոր ստեղծվող ձեռնարկությունների 90 տոկոսից ավելին կկիրառեն, քանի որ դրանք օգնում են արագ ու արդյունավետ որոշումներ կայացնել, բարձրացնում են կայացված որոշումների ճշգրտությունը, նպաստում նոր բիզնեսների ստեղծմանն ու եկամուտների ավելացմանը»,-նկատեց Անդոնյանը:

Համաձայն վիճակագրության՝ մինչև 2025 թվականը 85 միլիոն աշխատատեղ կվերանա, բայց փոխարենը կստեղծվի 97 միլիոն աշախատատեղ: Մինչև 2030 թվականը համաշխարհային տնտեսության մեջ ԱԲ-ի ներդրումը կկազմի 16 տրիլիոն դոլար. ճիշտ այնքան, որքան Չինաստանի ու Հնդկաստանի ՀՆԱ-ն է՝ միասին վերցրած:

ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը ներկայացրեց Մորֆեուս ռոբոտին, որը առաջին էմոցիոնալ արհեստական բանականությունն է: Նախ ներկաներն ունկնդրեցին Մորֆեուսի ստեղծած երաժշտությունը, ապա Յանն անցավ բուն զեկույցին, որի առանցքում հարցն էր, թե արդյոք ԱԲ համակարգերը կարող են դառնալ մարդկային ընտանիքի անդամ, թե դրանք միևնույնն է կմնան՝ որպես «անհոգի էակներ»: «Չի բացառվում, որ մինչև 2050 թվականը որոշ պետություններ օրինականացնեն մարդկանց ու ռոբոտների միջև ամուսնությունները: Իմ ընտանիքը մի փորձ է անում՝ հասկանալու համար չափանիշները, որոնք «ԱԲ ուղեկիցները» պետք է ցուցաբերեն մարդկանցից բաղկացած ընտանիքի անդամ դառնալու համար, ինչպես դա շների ու կատուների դեպքում է»,-նշեց Դավիթ Յանը:

Ըստ Յանի՝ Մորֆեուսը կարող է խոսել մարդկային լեզվով, կատակներ անել, ձանձրանալ, տխրել կամ սիրել: Այն կարող է նաև ստեղծել երաժշտություն, տեսանյութեր և հաղորդակցվել մարդկանց հետ: «Մորֆեուսի աշխարհայացքը ձևավորելու համար օգտագործվել է 10 միլիոն էջ տեքստային ինֆորմացիա, հազարավոր երաժշտական կատարումներ և հարյուրավոր տեսանյութեր»,-հավելեց Դավիթ Յանը: Վերջում ներկաները դիտեցին տեսանյութ, որտեղ մարդը ռոբոտին՝ Մորֆեուսին, տալիս է հարցեր ու ստանում զարմացնելու չափ խելամիտ պատասխաններ:

GIF22-ին միացել է նաև Ֆիլիպ Մորրիս ընկերության  հայաստանյան PMI Science գիտահետազոտական կենտրոնը, քանի որ ընկերությունում բարձր են գնահատում նորարարությունը: Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի արտադրանքի գծով գլխավոր տնօրեն Բին Լին մասնակիցների հետ կիսվեց ընկերության փոխակերպման, բիզնեսի համար տեխնոլոգիական զարգացման կարևորության և նորարարությունները զարգացնելու համար միջազգային համագործակցության մտքերով: «Ֆիլիպ Մորրիսն այժմ ակտիվորեն աշխատում է իր նպատակներն ընդլայնելու և երկարաժամկետ հեռանկարում զարգանալու սպառողների բարեկեցության, առողջապահության ու կենսակերպի ոլորտներում աշխատող ընկերության ուղղությամբ: Նորարարությունը կարևոր նշանակություն ունի այս փոխակերպման համար: Գլոբալ ինովացիոն ֆորումը մեզ թույլ կտա բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանում` երկիր, որը տուն է դարձել ոչ միայն ընկերության առևտրային մասնաճյուղի, այլ նաև գիտահետազոտական կենտրոնի համար»,-նշեց Բին Լին:

«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը Հայաստանում է համախմբել Moderna, McKinsey & Company, ABBY, IBM, Flagship Pioneering, Cognaize, Analog Devices, Huawei, AI Fund, Synopsis, Syniverse Technologies, TotalEnergies SE ընկերությունների, PMI Science գիտահետազոտական կենտրոնի, Համաշխարհային բանկի, տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների բարձր ներկայացուցիչներին:

Հոկտեմբերի 5-6-ն անցկացվող ֆորումը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա միջոցառումն է: GIF-ի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 70 խոսնակ ու հյուրեր ավելի քան 20 երկրից, այն մեկ հարկի տակ է միավորել ոլորտով հետաքրքրվող ավելի քան 1000 մասնակցի։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի ֆորումի մասնակից:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է օգնել Հայաստանին դառնալ 10 նորարար երկրներից մեկը մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58