Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՌՈԲԵՐՏ ԶԵԼԻԿ – ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ
23/09/2011 11:16
Կիսվել

ՌՈԲԵՐՏ ԶԵԼԻԿ – ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ

Զարգացած երկրներում վերջին ժամանակահատվածում դիտարկվող տնտեսական անկումը կարող է բացասական ու ծանր հետևանքներ ունենալ զարգացող տնտեսությունների համար, որոնք այսօր ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 50%-ը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելիկը` երեկ` սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով ՀԲ հերթական նիստի շրջանակներում:

ՀԲ նախագահի խոսքերով` «երկրորդ սերնդի» երկրների համար, ինչպիսին է նաև Չինաստանը, առավել նպատակահարման է և անհրաժեշտ խթանել ներքին պահանջարկը` այդ կերպ փորձելով խուսափել արտաքին ազդակների բացասական ազդեցությունից: 

«Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի անկումը, ինչպես նաև եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ստեղծված ներկայիս տնտեսական ծանր իրավիճակը մեծ վտանգ են ներկայացում զարգացող տնտեսությունների համար, քանի որ զարգացման նման պայմաններում սպառողական գների աճն ու տնտեսական ակտիվության անկումն այս երկրներում առավել  զգալի է դառնում», – ընդգծել է ՀԲ նախագահը` կոչ անելով զարգացած երկրներին ձեռնարկել առավել համակարգված ու լուրջ միջոցառումներ` իրավիճակը շտկելու ուղղությամբ:

«2008 թվականին շատ երկրների ղեկավարներ չէին տեսում կամ չէին ցանկանում տեսնել սպառնացող ճգնաժամի վտանգը: Այսօր նմանատիպ վերաբերմունք անթույլատրելի է»,- ամփոփելով իր խոսքը նշել է Ռոբերտ Զելիկը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52