Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՄԻԼ ԲՈԿԻՆ
23/09/2011 17:55
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՄԻԼ ԲՈԿԻՆ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:

Ողջունելով վարչապետ Տիգրան Սարգսյանին` Էմիլ Բոկը նախ շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ առիթ է երկկողմ համագործակցության վերլուծության համար: Ռումինիայի վարչապետը կարևորել է այն ավանդական բարեկամական խոր կապերը և մարդկային արժեքավոր ներուժը, որ առկա են երկու ժողովուրդների միջև և որոնք ամուր հիմք են ստեղծում բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդման համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ կա պատմական լավ հենք հայ-ռումինական հարաբերություներն ի շահ մեր ժողովուրդների ծառայեցնելու համար: 
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման խնդիրներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման ոլորտներում: Երկուստեք կարևորվել է գործարարների միջև շփումների ակտիվացումը, ինչը հնարավորություն կտա գործարարներին ճանաչել երկու երկրների ընձեռած հնարավորությունները:
Կողմերը գոհունակություն են հայտնել սույն թվականի մարտի 10-ին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Առանձնակի կարևորվել են կրթական ու մշակութային կապերը, որտեղ արդեն կան շոշափելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետության վարչապետը գոհունակություն է հայտնել մի շարք ուղղություններով ծավալվող հայ-ռումինական սերտ համագործակցության կապակցությամբ:
Էմիլ Բոկը հավաստիացրել է, որ Ռումինիան պատրաստակամ է խորացնել երկխոսությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, մասնավորապես հետաքրքրություն է հայտնել նաև քիմիայի, դեղագործության և օրգանիկ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ իրացնելու առումով: Անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման հնարավորություններին:
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91