
Ք.ԼԱԳԱՐԴ. «ԱՄՀ-Ն ԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԻ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսական միջոցները սահմանափակ են և չեն բավականացնի` լուծելու համար ֆինանսական ճգնաժամի հետևանքով Եվրագոտում առաջացած բոլոր խնդիրները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՀ նախագահ Քրիստին Լագարդը: Նշենք, որ ԱՄՀ ֆինանսական պահուստները ներկայումս գնահատվում են մոտ 400 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանաշական է, որ ԱՄՀ-ն արդեն «հրաժերվել» է օգնություն տրամադրել Հունաստանին, Պորտուգալիային և Իռլանդիային:
Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է որոշակի ֆինանսական միջոցներ ներդնել միայն ֆինանսական ինստիտուտների կայունացմանը, ֆինանասական խնդիրների լուծմանը, ռիսկերի գնահատմանն, ինչպես նաև ստվերային տնտեսության «բացահայտմանն» ուղղված քայլերի ֆինանսավորման ուղղությամբ: