Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 8 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
27/09/2011 11:09
Կիսվել

ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 8 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Երեկ` սեպտեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` ԱՊՊԱ համակարգի ներդրման ութամսյա  գործունեության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ,  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ քննարկման նպատակը ԱՊՊԱ համակարգի ներդրման ութ ամիսների գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացումն է:  Նկատի ունենալով միջազգային փորձը` Գագիկ Մինասյանը նշեց, որ ԱՊՊԱ համակարգի ներդրման արդյունավետության մակարդակն առավել  տեսանելի կլինի երեք տարի անց:  Պարոն Մինասյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, թե որքանով է ԱՊՊԱ համակարգի ներդրումը ծառայել բուն նպատակին` տուժողների շահերի պաշտպանությանը:

ԱՊՊԱ համակարգի ներդրման  եւ գործունեության ութ ամիսների վերաբերյալ ելույթ ունեցավ  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նա տեղեկացրեց, որ գործունեության ութ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած մոտ 13.850 անձանց համար վճարվել են ընդհանուր առմամբ շուրջ 2,85 մլրդ դրամ ապահովագրական հատուցումներ, սակայն հատուցում ստանալու համար ներկայացվել է 15,013 դիմում:  Տուժած անձանց վճարված հատուցումները կազմել են  շուրջ 33,0 մլն դրամ, որից 13,7 մլն-ը վճարվել է անձնական վնասների գծով, իսկ 19,3-ը` գույքային վնասների գծով:  Վճարված հատուցումների 70 տոկոսը վճարվել է այն տուժողներին, որոնց վնաս է հասցվել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցների գործադրմամբ:  30 տոկոսը բաժին է ընկել այն տուժողներին, որոնք վնասվել են անհայտ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ:

Վահան Ավետիսյանը նկատեց, որ համակարգի գործունեության ութ ամիսների ընթացքում արձանագրվել է վնասաբերության 50 տոկոս` նախատեսված 25 տոկոսի փոխարեն: Նախատեսվածից ավելի է գրանցվել նաեւ շահութաբերությունը:

Անդրադառնալով ԱՊՊԱ սակագների հնարավոր փոփոխությանը` հիմնական զեկուցողը նշեց, որ հարցը ժամանակավրեպ է, քանի որ առնվազն մեկ տարվա վիճակագրությունը հնարավորություն կտա  քննարկել ԱՊՊԱ սակագների փոփոխության հարցը:

Համակարգի գործունեության վերաբերյալ եղան մի շարք ելույթներ եւ հարցադրումներ: Ելույթ ունեցողների մի մասը կարծում էր, որ անհրաժեշտ է թեթեւացնել քաղաքացիների ֆինանսական բեռը եւ նվազեցնել ապահովագրական վճարների չափը: Մյուսները, հակառակը, պնդում էին, որ ապահովագրական վճարների հնարավոր նվազեցումը բացասաբար կանդրադառնա  համակարգի հետագա զարգացման եւ բնականոն գործունեության վրա:

Ելույթ ունեցողները համակարծիք էին մի հարցում. ԱՊՊԱ համակարգը արդարացրել է իր գոյությունը, թեեւ կա բարեփոխման անհրաժեշտություն:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մասնակիցներին  առաջարկեց գրավոր ներկայացնել բոլոր առաջարկները, որոնք կքննարկվեն:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69