27/09/2011 15:43
ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ` ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Զգալիորեն բարձրացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործունեության արդյունավետությունը: 2010 թվականից մեծապես ակտիվացել են աշխատանքները մրցակցային օրենքի խախտումների դեմ պայքարի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից` 2008 և 2009 թվականներին ՏՄՊՊՀ-ն կայացրել է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու 31-ական որոշումներ, իսկ արդեն 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 107 որոշում: 2011 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով` 87 որոշում:
Ինչ վերաբերում է կիրառված ֆինանսական տուգանքների բացարձակ մեծություններին, ապա միայն 2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 227 միլիոն դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին ցուցանիշը կազմել էր 37 միլիոն դրամ, 2009 թվականին` 10 միլիոն դրամ և 2008 թվականին` 9 միլիոն դրամ:
Հարկ է նկատել, որ ՏՄՊՊՀ-ի 2010 և 2011 թվականներին կայացված և դատական կարգով բողոքարկված որոշումներից և ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել, ինչը խոսում է կայացված որոշումների հիմնավորվածության, հետևաբար նաև ՏՄՊՊՀ-ի գործունեության արդյունավետության մասին:
Մասնավորապես, 2010 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 34 որոշում, որոնցից 22-ով առկա Է ՏՄՊՊՀ-ի օգտին կայացված դատական ակտ, իսկ 2011 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 19 որոշում, որոնցից 8-ով դատարանը վճիռ է կայացրել ՏՄՊՊՀ-ի օգտին, մնացած գործերով դատավարությունը շարունակվում է:
Ներկայումս ՏՄՊՊՀ-ում առկա են հարուցված և չավարտված թվով 2 վարչական վարույթներ՝ գերիշխող դիրքի չարաշահման և թվով 40 վարչական վարույթներ` անբարեխիղճ մրցակցության դրսևորումների վերաբերյալ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
