27/09/2011 16:02
BP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է NABUCCO-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Բրիտանական նավթային BP ընկերությունը մտադիր է կառուցել նոր գազամուղ, որը կապահովի ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպային և հնարավորություն կտա եվրոպական երկրներին նվազեցնել ռուսական գազից ունեցած իրենց կախվածությունը: Նոր գազամուղը, որը կունենա 1300 կմ երկարություն, կկոչվի Հարավ-Արևելյան գազամուղ և ադրբեջանական գազը Թուրքիայի, այնուհետև Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի տարածքով կհասցնի Ավստրիա: Ըստ էության, BP ընկերությունը իր նոր նախագծով «մրցակցային հայտ» կներկայացնի Nabucco-ին:
Հիշեցնենք, որ Նաբուկո (Nabucco) նախագծով նույնպես նախատեսում է գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրներին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: Այս գազամուղը կանցնի Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելգիայի և Ավստրիայի տարածքով` շրջանցելով Ռուսաստանը: Ներկայումս Nabucco-ին անդամակցում են թուրքական Botas, ավստրիական OMV, գերմանական RWE, հունգարական MOL, ռումինական Transgaz և բելգիական BEH ընկերությունները:
20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
Արծաթ
521.84
-8.72
11:00 21/11/26
10:30 21/11/26
