ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
2011 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը, նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, ավելացել է 0,7%-ով և կազմել ՀՆԱ-ի 2,8%-ը: Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված վիճակագրական տվյալների` 2011 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատածում այս երկրի բյուջեի պակասուրդը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 12%-ով:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` Իսպանիայի բյուջեի պակասուրդի ցուցանիշը կշարունակի աճել, և բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված` այս երկրի կառավարության կողմից իրականացվող քայլերը հնարավորություն կտան միայն փոքր-ինչ «զսպել» պակասուրդի աճի տեմպերը:
Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Իսպանիայի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 6%-ը: