Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է  ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
28/09/2011 22:07
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր` սեպտեմբերի 28-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը և հեռանկարները:

Ողջունելով ՀՀ նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը: Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:  Նախագահ Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու և շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, թե ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը»,-ասել է Սերժ Սարգսյանը: 

Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին: 

Մինչ Ֆրանսիայի Նախագահի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: Ֆրանսիայի ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր երկրի խորհրդարանը քիչ երկրների հետ ունի միջխորհրդարանական այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Բեռնար Ակուայեն, այդ հարաբերությունները որակելով եզակի, նշել է, որ Հայաստանը շատ ակտիվ բարեկամներ ունի Ֆրանսիայի խորհրդարանում, իր երկիրն էլ` Հայաստանի ԱԺ-ում ունի նույնքան լավ բարեկամներ:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37