ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՐՎՈՔ ՉԷ»
Համաշխարհային տնտեսության վիճակն այս պահին բարվոք չէ. միջազգային տնտեսական ռիսկերն ավելանում են և դրանք կարող են դրսևորվել 2012 թվականի ընթացքում։ Այսօրվա կառավարության նիստում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ դա նշանակում է, որ 2012 թվականին կառավարությունը շեշտը դնելու են ռեզերվների և ռեսուրսների բացահայտման վրա։ «Բոլոր գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են առաջնորդվել հենց այս սկզբունքով», – նշել է վարչապետը: