Տնտեսական

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ»
30/09/2011 22:11
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ»

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս օրն առիթ է՝ իմաստավորելու և քննարկելու տուրիզմի բնագավառում մեր երկրի անցած 20 տարիներն ու հետագա ծրագրերը: 

«Իմ կարծիքով՝ այստեղ հավաքվածները մի բանում վստահ են. Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեր ներուժ և այն մենք դեռևս լիովին չենք օգտագործում: Զբոսաշրջությունը մեր երկրում կարող է և պետք է լինի բազմազան և բազմաբովանդակ: Զբոսաշրջության բնագավառւմ պետք է ընդգրկվեն նոր ուղղություններ և այս առումով Հայաստանի կառավարությունը դեռևս ունի մեծ անելիքներ: Անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված բոլոր կառույցները կառավարության հետ միասին լինեն մասնակիցը՝ տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման գործում», – ընդգծել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ուրախությամբ նշել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ վերջին շրջանում արձանագրվել են հաջողություններ: Այս տեսակետից կառավարությանը ղեկավարը հիշեցրել է Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Տաթևի վանական համալիրում իրականացված ներդրումային ծրագրերը: «Այն իրենում ներառում էր տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ մասնավոր հատվածի, և համաֆինանսավորում՝ պետության կողմից: Եթե կառավարությունը տեսնում է զբոսաշրջության ներուժի բացահայտման և իրացման գործում նախաձեռնություններ մասնավորների կողմից, ապա իր վրա է վերցնում ենթակառուցվածքների կառուցման պատասխանատվությունը», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ համաշխարհային զբոսաշրջության քարտեզում հայտնվելու համար պետք է կիրառել էլեկտրոնային միջոցների հնարավորությունները: Այս տեսակետից, գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանում էլեկտրոնային եղանակով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների վերաբերյալ:

Այնուհետև, Տիգրան Սարգսյանն զբոսաշրջության բնագավառի մի խումբ ներկայացուցիչների խրախուսել է շնորհակալագրերով:

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03