Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 9%-ՈՎ
04/10/2011 12:02
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 9%-ՈՎ

2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է շուրջ 15%-ով և կազմել 3419.0 միլիոն դոլար (1264.0 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս ամիսների արդյունքներով արտաքին առևտրի ոլորտում ՀՀ հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 8.2%-ով և կազմել 662.7 միլիոն դոլար: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի շուրջ 20%-ը:  

Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին աճել է շուրջ 8.9%-ով և կազմել 897.1 միլիոն դոլար: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալնների զգալի աճ է գրանցվել ԱՊՀ անդամ երկրներից Ղազախստանի հետ: Այս երկրի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն այս տարի աճել է ավելի քան 4.1 անգամ և կազմել 27.1 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ, Ուկրանիայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 4.1%-ով (Ուկրաինային բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 4.5%-ը):  

ԱՊՀ անդամ մյուս երկրների, մասնավորապես, Թուրքմենստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը հաշվետու այս ութ ամիսներին նվազել է 14.3%-ով, իսկ Բելառուսի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կրճատվել է 10%-ով: Հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով այս երկու երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի համապատասխանաբար 0.5%-ը և 0.6%-ը:

Հաշվետու ամիսների արդյունքներով ԱՊՀ անդամ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 26%-ը:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11