ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 294 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Ընթացիկ տարում ՀՀ-ոմ գրանցում է ստացել 1702 իրավաբանական անձ, որոնցից 294-ը օտարերկրյա ներդրումներով են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին ութ ամիսներին մեր հանրապետությունում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված համախառն ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3278.36 մլն դրամ: Միայն օտարերկրյա ներդրումները կազմել են 435.75 մլն դրամ:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցված օտարերկրյա ներդրումներով 294 ընկերություններից 89-ի հիմնադիրների կազմում կան նաև Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանում գրանցում ունեցող իրավաբանական անձիք: Մնացյալ 205-ը հիմնադիրների կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ ընկերություններ են: