Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
10/10/2011 18:48
Կիսվել

ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի բոլոր այն  բնակիչները, ովքեր ունեն աշարժ կամ շարժական գույք, կկարողանան համապատասխան հարկային պարտավորություններին ծանոթանալ և վճարումներ կատարել «Գույքահարկի առցանց վճարման համակարգի» միջոցով: Այս աշխատանքների ընթացքի և գործարկման փուլի մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի  ներկայացմամբ` ծրագիրը կգործարկվի նոյեմբերի սկզբին: Զուգահեռաբար բանակցություններ են վարվում տարբեր բանկերի հետ՝ ծրագիրը նաև բանկային համակարգում կիրառելու ուղղությամբ։ «Ծրագրի հաջող ընթացքի համար մենք պետք է ապահովենք համապատասխան տեղեկատվություն և իրականացնենք քարոզչություն, որ մարդիկ նախ տեղյակ լինեն ծրագրի գոյության մասին, ծանոթանան, ապա և օգտվեն ծառայությունից>>,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է վերջնական տեսքի բերել քաղաքի զարգացման ծրագիրը` ընդգրկելով համապատասխան նոր ներդրումային առաջարկներ: «Մինչև 2020 թվականը ներառյալ մենք պետք է հստակ պատկերացնենք և ունենանք մեր քաղաքի զարգացման ընթացքն ու ծրագրերը և դրանում ակտիվորեն ներգրավենք ներդրողներին: Այսօր ներդրումների մեծ մասն ուղղված է մայրաքաղաքի կենտրոնին: Կարծում եմ` պետք է ընդլայնենք «կենտրոն» հասկացությունը, օրինակ,  նոր հետիոտն փողոցների հաշվին, և այդ տարածքներում ևս կձևավորենք մշակութային, ժամանցային վայրեր և բիզնես կենտրոններ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Հանրակրթության վարչության կողմից տեղեկացվել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում կամավոր վճարումները գերազանցել են 1 մլրդ դրամը, և ներկայում հաստատությունների տնօրեններից  առաջարկություններ են ներկայացվում նվիրատվությունները նպատակային օգտագործելու ուղղությամբ` մասնավորապես շենքերի վերանորոգման և նոր գույքի ձեռքբերման նպատակով: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2