
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ռուսաստանը և Չինաստանը ստորագրել են 3-4 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագիր: Համաձայն Պեկինում ստորագրված այս փաստաթղթի` ներդրումային հիմնադրամի միջոցները ուղղակի ներդրումների տեսքով հիմնականում կուղղվեն Ռուսաստանում, ինչպես նաև Ռուսաստանի հետ Մաքսային Միության կազմում ընդգրկված երկրներում` Ղազախստանում և Բելառուսում, իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` ռուս-չինական ներդրումային հիմնադրամը կգործի 5-7 տարի: