Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐԵՎՈՐԴԻ» 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
13/10/2011 15:46
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐԵՎՈՐԴԻ» 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Այսօր` հոկտեմբերի 13-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտարարեցին Հարավային Կովկասում միակ բնապահպանական միջազգային փառատոնի` «Արևորդու» մեկնարկի մասին: Փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: «Արևորդի»-ն այս անգամ կգործի «Գտիր քո հետքը բնության մեջ» խորագրի ներքո և նվիրված է վայրի բնության պահպանությանը:

 «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է այս գունագեղ և կենսուրախ միջոցառումը, որի նպատակը բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է երիտասարդների և, ընդհանուր առմամբ` լայն հասարակության շրջանում: Մեր ընկերությունն ուրախությամբ է աջակցում այս նախաձեռնության իրականացմանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ կոչ է անում ավելի պատասխանատու և հոգատար լինել բնության հանդեպ, գնահատել այն հարստությունը,որը պարգևում է մեզ և դադարել անխնա սպառել բնության ռեսուրսները: Ի վերջո, մեր երեխաներն են ապրելու այն միջավայրում, որն այսօր ստեղծում ենք մենք»,-նշել էՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն արդեն երրորդ անգամ Հայաստանը կդարձնի բնապահպանական խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր ծավալող միջազգային հարթակ: Այն կներկայացնի ոչ միայն բնապահպանական ֆիլմերի լավագույն ընտրանի աշխարհի շուրջ 30 երկրներից, այլև` կներկայանա բնապահպանական ակցիաների, միջոցառումների, նախաձեռնությունների,  ծրագրերի հավակնոտ ամբողջությամբ, որի նպատակը ոչ միայն մեզանում  յուրահատուկ բնապահպանական տոնի ձևավորումն է, այլև, նախ և առաջ` բնապահպանական խնդիրների իրազեկումն ու այլընտրանքային բնապահպանական կրթությունը:

«Արևորդի»-ին կմեկնարկի ավանդույթ դարձող կենդանիների դիմակահանդես-շքերթով: Ավելի քան 500 մասնակիցներ, որոնցից շատերը պատանիներ են, կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով հոկտեմբերի 14-ին, ժամը 17.00.-ին Երևանի և մարզերի ամենատարբեր կրթօջախներից  քայլերթով Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, այնուհետև շքերթը կանցնիՆալբանդյան փողոցով և կանգ կառնի Շառլ Ազնավուրի հրապարակում:

Երթը գլխավորելու են Գերմանիայի Բրեմեն քաղաքից  «Արևորդի» փառատոնին հյուր եկած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտները, ովքեր իրենց ուրախ ռիթմերով բոլորին կհրավիրեն միանալու բնության պաշտպանությանը: Շքերթի ավարտին մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան Շառլ Ազնավուրի հրապարակում ունկնդրելու բացօթյա համերգ: Արևորդի փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, ժամը 19.00-ին:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6