ՌԴ-ՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 54%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրության ծավալներն աճել են 54%-ով: Ռուսական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում արտադրվել է 1,3 մլն ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արված պաշտոնական հայտարարության համաձայն` առաջիկայում սպասվում է ռուսական ավտորատարդության ոլորտի աշխուժացում: ,2012-2014 թվականներին ՌԴ մեքենաշինության ոլորտում կկատարվեն 190 մլրդ ռուբլու ներդրումներ: