ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16,6%-ՈՎ
2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալն աճել է շուրջ 16%-ով և կազմել 86,68 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, միայն սեպտեմբեր ամսվա արդյունքներով այս երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 7,88%-ով և կազմել 9,05 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Չինաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ծավալով առաջատար երկրներից են Հոնկոնգը, Թայվանը, Ճապոնիան, Ֆիլիպինները, Մալազիան, Սինգապուրը, Ինդոնեզիան և Հարավային Կորեան: