20/10/2011 17:27
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՂԵՏԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը հատկացրել է 65 մլն 642 հազար 600 դրամ, որից 5 մլն դրամը` իբրև օգնություն աղետի զոհ դարձած հինգ անձանց ընտանիքներին։ Ինչպես այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ծրջանակներում տեղեկացրել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը` սոցիալապես անապահով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հանձնարարություն է տրվել նաև Տավուշի և Լոռու մարզպետներին։
Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու փլուզված հատվածի երկարությունը մոտ 300 մետր է, ճանապարհին կուտակված հողազանգվածի միջին բարձրությունը` 10-15 մետր։ Դեպքի վայրում միաժամանակ աշխատել են ՀՀ ԱԻՆ 150 ծառայողներ և 20 միավոր փրկարարական և այլ հատուկ տեխնիկա։
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90