Տնտեսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 445.00+0.00 EUR SELL - 451.50+0.00
OIL:  BRENT - 69.71+0.56 WTI - 64.96+0.73
COMEX:  GOLD - 5060.40+0.21 SILVER - 82.59+2.95
COMEX:  PLATINUM - 2123.30-0.94
LME:  ALUMINIUM - 3103.00-0.72 COPPER - 13166.50-0.08
LME:  NICKEL - 17880.00+3.06 TIN - 49635.00+1.09
LME:  LEAD - 1993.00+1.19 ZINC - 3406.50+0.92
FOREX:  USD/JPY - 152.32-0.87 EUR/GBP - 1.1874-0.28
FOREX:  EUR/USD - 1.1874-0.28 GBP/USD - 1.3633-0.19
STOCKS RUS:  RTSI - 1121.48+1.16
STOCKS US: DOW JONES - 50121.40-0.13 NASDAQ - 23066.47-0.16
STOCKS US: S&P 500 - 6941.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 57639.84-0.02 TOPIX - 3882.16+0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 27032.54-0.55 SSEC - 4134.02+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10472.11+1.14 CAC40 - 8313.24-0.18
STOCKS EUR:  DAX - 24856.15-0.53
12/02/2026  CBA:  USD - 377.57+0.06 GBP - 514.97-2.41
12/02/2026  CBA:  EURO - 448.4-1.59
12/02/2026  CBA:  GOLD - 61641+574 SILVER - 1045.2+46.55
Կոնյակի արտադրությունը Հայաստանում. 2022թ. հունվար-սեպտեմբեր
07/11/2022 15:33
Կիսվել

Կոնյակի արտադրությունը Հայաստանում. 2022թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,948.1 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։

Հիշեցնենք, որ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։ 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

* 2022թ. սկզբից  վիճակագրական կոմիտեի կողմից կոնյակի արտադրության չափման միավորի փոփոխություն է տեղի ունեցել, լիտրից անցում է կատարվել 100% սպիրտի լիտրի։ Այս պատճառով նախորդող ժամանակահատվածների հետ համեմատություն չի արվում։

12/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.57
+0.06
Եվրո (EUR)
448.4
-1.59
Ռուբլի (RUR)
4.8914
+0.0102
Լարի (GEL)
140.67
+0.18
61641
+574
Արծաթ
1045.2
+46.55