25/10/2011 15:04
MAIL.RU-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՀԱՍՈՒՅԹԻ 59% ԱՃ
Ռուսական Mail.ru Group ինտերնետային հոլդինգն ամփոփել և հրապարակել է իր գործունեության ֆինանսական արդյունքները: Համաձայն ամփոփ եռամսյակային հաշվետվության` 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով ընկերության հասույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 59%-ով և կազմել 124,9 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ 2011 թվականի արդյունքով ինտերնետ-հոլդինգի հասույթը տարեկան կտրվածքով կգրանցի 50% աճ:
Նշենք, որ Mail.ru Group ինտերնետ-հոլդինգին են պատկանում Mail.ru և “Одноклассники.ru” ինտերնետային ընկերությունները, “ВКонтакте”-ի բաժնետոմսերի մոտ 40%-ը: Mail.ru Group-ն իր մասնաբաժինն ունի նաև Facebook և Zynga ընկերություններում:
11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
Արծաթ
767.47
-7.67
10:53 12/09/26
10:32 12/09/26
19:20 11/09/26
