Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
26/10/2011 17:25
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 18 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 18 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար: Ինչպես նշվում է ՀԲ պաշտոնական հայտարարության մեջ` այս ընդլայնումն ու վերակառուցումը կբարձրացնի ջրօգտագործման արդյունավետությունը ծրագրում ընդգրկված ոռոգման համակարգերում, ինչպես նաև անմիջականորեն կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանի 7 մարզերում:     

Վերականգնման աշխատանքներ կիրականացվեն 50 կմ ընդհանուր երկարությամբ  մայր ջրանցքներում և երկրորդային ջրանցքներում, որոնք սպասարկում են 52.000 հա հողատարածքներ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում, ինչը հնարավոր կդարձնի ջրի կորուստների նվազեցումը մոտ 34,4 միլիոն խորանարդ մետրով և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը մոտ 4.700 հա հողատարածքներում: Բացի այդ, ևս 63 կմ ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնումը Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի 19 համայնքներում կնվազեցնի ջրի կորուստը 9,9 միլիոն խմով, կբարելավի գործող ոռոգման ջրի ծառայության մակարդակն  ավելի քան 2.500 հա հողատարածքներում և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը 1.760 հա հողատարածքներում: Տարեկան կտրվածքով ջրի խնայողությունը (44,2 միլիոն խմ), որը համարժեք է ջրի 1,4 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական արժեքին, հնարավորություն կտա վերականգնել ոռոգումը 6.500 հա նախկինում ոռոգվող հողատարածքներում:

«Ծրագիրն ուղղակիորեն կաջակցի ավելի քան 88.000 գյուղացիների` բարձրացնելով նրանց հողատարածքների եկամտաբերությունն ու նրանց եկամուտները,- ասաց Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: –Այս ծրագիրը սատարում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կայուն աճի խթանմանն ուղղված կառավարության ջանքերին»:       

«Ոռոգման համակարգի վերականգնումը նաև կապահովի մոտ 7.000 մարդամիս ժամանակավոր աշխատատեղ և կստեղծի գյուղատնտեսության ոլորտում մոտ 2.100 մշտական աշխատատեղ ավելացնելու հնարավորություն,– ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն ԺանՄիշել Հապին: – Աշխատատեղերի ստեղծումն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից է»:

Մայր ծրագրով վերականգնվել են ջրանցքների մոտ 89,4 կմ հատվածներ` ներառյալ 57,7 կմ Թալինի և 31,7 կմ Արմավիրի մայր ջրանցքներից: Ջրի կորուստը նվազել է 96,9 միլիոն խորանարդ մետրով` եղած շուրջ 114 միլիոն խմից: Շինարարության ընթացքում ստեղծվել էր 11.379 մարդամիս ժամանակավոր աշխատատեղ  (նախատեսված 9.000-ի փոխարեն), որի 67 տոկոսը` որակավորում չպահանջող աշխատանքներ, որոնցից առաջին հերթին օգտվեցին առավել անապահով ընտանիքները: Առավել երակարաժամկետ նվաճումներից է ոռոգման վերականգնումը մոտ 8.000 հա հողատարածքներում` ի շահ շրջակա տարածքների փոքր գյուղացիական տնտեսությունների: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում սա խթան կհանդիսանա ավելի բարձրարժեք մշակաբույսերի կուլտիվացման համար, ինչը պետք է հանգեցնի լրացուցիչ երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը և առավել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը:    

«Այս ծրագիրը նաև կամրապնդի ոռոգման ոլորտում ձեռք բերված կայուն առաջընթացը` բարելավելով ջրամատակարարումն ու ջրօգտագործման կառավարումը,– հավելեց ծրագրի ղեկավար Ջուզեպպե Ֆանտոցին: – Ծրագիրը կամրապնդի այն հաստատությունները, որոնք առավել կարևոր դեր են կատարում ընթացիկ բարեփոխումներում, հատկապես` ջրօգտագործողների ընկերությունների վերապատրաստման միջոցով»: 

Ծրագիրը նախապատրաստվել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» (ՀՄԿ) ծրագրի հետ սերտ համագործակցությամբ, որը մշակել է շինարարական աշխատանքների նախնական տեխնիկական նախագծերը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21,6 միլիոն ԱՄՆ դոլար է, որից Հայաստանի կառավարությունը կապահովի 3,4 միլիոն ԱՄՆ դոլար, ևս 0,2 միլիոն դոլար կապահովեն շահառուները (այս գումարն արդեն հավաքվել է ՀՄԿ ծրագրի շրջանակներում): ՎԶՄԲի տրամադրած վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 506 միլիոն ԱՄՆ դոլար

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65