ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ
Այսօր` հոկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ հարկային և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը. Կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն, ուղղված է հարկային եկամուտների ավելացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ստվերային տնտեսության դեմ պայքարին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, մասնավորապես, մաքսային օրենսդրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է Եվրամիության փորձագետների եզրակացությունը, քանի որ դրանք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, պետք է հաշվի առնվեն Ազգային ժողովի կոալիցիոն գործընկերների առաջարկություններն ու դիտողությունները, այնուհետև քննարկման արդյունքներն ամփոփվեն ՀՀ Նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցությունում։