Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
28/10/2011 17:09
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Վերջինիս մասնակիցները քննարկել և հաստատել են 2012 թվականին Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացվելիք առաջարկությունները, որոնք քննարկել և ներկայացրել է ՀՀ բնապահպանության, Արտաքին գործերի նախարարությունների ու բնապահպանական հասրակական կազմակերպությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը:

Այնուհետև, նիստին մասնակից բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացրել Թռչկանի ջրվեժի վրա փոքր հէկի կառուցման և Սևանա լճին հարակից տարածքում՝ Սոտքում, ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության շուրջ: Այս կապակցությամբ, ՀՀ բնապահպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները ներկայացրել են համապատասխան փաստարկներ:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է վերջիններիս՝ բնապահպանների հետ քննարկել բարձրացված հարցերն ու ներկայացվող առաջարկությունները:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ գործում է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, որտեղ աշխատում են մեծ փորձառություն ունեցող մասնագետներ: «Սևանա լճի խնդիրը գտնվում է Հանրապետության ղեկավարի ուշադրության ներքո: Առանց այս հանձնաժողովի եզրակացության՝ կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Կոչ եմ անում համագործակցել հանձնաժողովի հետ՝ ձեր բոլոր մտահոգությունները փարատելու համար»,- դիմելով բնապահպաններին՝ ասել է վարչապետը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52