Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ ՄԱՅՔՐՈՍՈՖՏ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
03/11/2008 12:00
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ ՄԱՅՔՐՈՍՈՖՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Հոկտեմբերի 31-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Մայքրոսոֆտ (Microsoft) ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանը:

Այցի նպատակն էր` քննարկել 2007թ. հունվարի 30-ին Էդինբուրգում ՀՀ կառավարության և Մայքրոսոֆտ (Microsoft) կորպորացիայի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության ընթացքը և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա փոխգործակցության ու նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կընդգրկեն տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, ինովացիաների, էլեկտրոնային կառավարման ոլորտները:

Մայքրոսոֆտ (Microsoft) ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:
Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և Մայքրոսոֆտ (Microsoft) ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցել են Մայքրոսոֆտ (Microsoft) ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի մեթոդաբանության և վերահսկողության վարչության պետ Ռուբեն Քոչարյանը։

Նախարար Ներսես Երիցյանը, կարևորելով Մայքրոսոֆտի (Microsoft) ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, ասել է` "Փորձում ենք հասկանալ, թե ինչ անենք, որ նպաստենք Մայքրոսոֆտի (Microsoft) բիզնես գործունեությունը Հայաստանում ընդլայնելուն": Նա նշել է նաև, որ "Կառավարությունը շատ է կարևորում համակարգչային գիտելիքների ընդլայնումը պետական և մասնավոր հատվածներում, ինչը հնարավորություն է տալիս նոր տիպի գիտելիքներ հաղորդել մեր քաղաքացիներին, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ձգտում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական հասարակության իմաստով տարածաշրջանում դառնալ լուրջ դերակատար եւ արդյունք արտադրող երկիր":

Խոսելով Մայքրոսոֆտի (Microsoft) նոր ծրագրերի մասին` Վ. Թորոսյանը տեղեկացրել է լրագրողներին, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ ստորագրել են մի փաստաթուղթ, որով սկսում են «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը Հայաստանում և որի նպատակը նորագույն տեխնոլոգիաները հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հասանելի դարձնելն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց արդյունքում նրանք կկարողանան դասավանդել միջազգային չափանիշներին համապատասխան` օգտվելով ինտերնետում տեղադրված նյութերից եւ հաղորդակցվելով այլ երկրների ուսուցիչների փորձառությանը: Ըստ Մայքրոսոֆտի (Microsoft) պաշտոնյայի, համակարգչային ծրագրերի հատուկ գնային առաջարկի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաները եւ կրթական բովանդակությունը հասանելի կդառնան 3 հազար ուսուցիչների եւ 90 հազար աշակերտների համար:

Ն.Երիցյանի խոսքերով, նշված նախաձեռնությունները չափազանց կարևորվում են ՀՀ կառավարության կողմից, քանի որ համակարգչի կիրառման գիտելիքների տարածումը պետկառավարման հատվածում եւ կրթական համակարգում կարող են նպաստել քաղաքացիների նախաձեռնողականության մակարդակի բարձրացմանը եւ նրանց կողմից նոր գաղափարների առաջարկմանը: Նախարարն այդ հանգամանքը կարևորել է երկրի նոր տնտեսության կառուցման եւ ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դառնալու հավակնության իրագործման տեսանկյունից:

Մայքրոսոֆտի կողմից Հայաստանում իրականացվելիք այլ ծրագրերը, ըստ Վ. Թորոսյանի, առնչվում են նորարարության բնագավառում աջակցությանը, ՏՏ հասանելիությանը, ոլորտում անվտանգության ծրագրերին, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը։ Նա նաև տեղեկացրել է, որ արդեն հայերենացվում են Վինդոուզ Վիստա եւ Մայքրոսոֆտ օֆիս ծրագրերը, նախատեսվում է նաև ունենալ տառասխալների ուղղման ծրագիր։
Ասուլիսի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Մայքրոսոֆտ (Microsoft) ընկերության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հարկային հաշվետվությունների ստացման ժամանակի իրական ռեժիմում (օն-լայն) գործող էլեկտրոնային համակարգ: Հուշագիրը ստորագրել են Մայքրոսոֆտ (Microsoft) հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի մեթոդաբանության և վերահսկողության վարչության պետ Ռուբեն Քոչարյանը։

AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11