Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ
01/11/2011 16:55
Կիսվել

ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ

Այսօր` նոյեմբերի 1-ին, 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված` ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների փաթեթը, որը, վարչապետի խոսքերով, իրականացվելու է բիզնես միջավայրի բարելավման նպատակով: Այս փաթեթի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ փոքր և միջին բիզնեսի համար և հարկային բեռն ավելացնել այն ոլորտներում, որտեղ կան լրացուցիչ եկամուտներ:

Այսպես, հարկային փաթեթով նախատեսվող առաջին փոփոխությունը, որը նաև ունի գաղափարախոսական բովանդակություն, պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է՝ եկամտահարկի մասով: Առաջարկվում է երկու միլիոն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:

Հարկային փաթեթով առաջարկվող երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին: Այն ենթադրում է, որ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Վերջիններիս հարկման բազան կավելանա 50 տոկոսով: Միևնույն ժամանակ, մատչելի ալկոհոլային խմիչքների համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ:

Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Կառավարությունն առաջարկում է` թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացնել ներկայումս կիրառվող դրույքաչափը: ՀՀ վարչապետի դիտարկմամբ` սա արդարացված մոտեցում է և հնարավորություն կտա պետական բյուջեի համար  շուրջ մեկ մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել: 

Կառավարությունը նախատեսում է նաև շահումով խաղերի և խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացում՝ 50 տոկոսով: Ակնալվում է, որ այստեղ կստացվի լրացուցիչ երկու միլիարդ դրամի եկամուտ:

Հաջորդ փոփոխությունը, որ մտադիր է իրականացնել ՀՀ կառավարությունը` փոքր և միջին բիզնեսի համար, վերաբերում է ավելացված արժեքի հարկի հաշվեգրմանը:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73