Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2012Թ.-ԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՒՂՂՎԻ  10 ՄԼՐԴ ԴՐԱՄ
04/11/2011 15:18
Կիսվել

2012Թ.-ԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՒՂՂՎԻ 10 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Այսօր` նոյեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել են 2012թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի ոլորտների ծախսերի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները:

Այսպես, մշակույթի, կրոնի եւ հանգստի ոլորտներին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսված է հատկացնել  21316.5 մլն դրամ: Մշակութային  ծառայությունների համար նախատեսված է  14347.0 մլն դրամ: Արվեստի ոլորտին կտրամադրվի 9133.6 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների  իրականացմանը  կուղղվի  4781.3 մլն դրամ: Հրատարակչությունների, խմբագրությունների գործունեության ապահովման համար նախատեսված է 944.5 մլն դրամ:

2012 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման եւ գիտության գծով ծախսերի) կազմում են 108045.9 մլն դրամ: Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին` 69331.6 մլն դրամ:

Նշենք նաև, որ պետության կողմից գիտության ֆինանսավորումը կիրականացվի բազային, պայմանագրային (թեմատիկ) եւ նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձեւերով: Համաձայն ներկայացված տվյալների` գիտության բնագավառի ծախսերը կազմում են 10167.5 մլն դրամ: Բազային  ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար նախատեսվել է 7498.1 մլն դրամ: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման  համար նախատեսվում է 1372.3 մլն դրամ:

2012 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է նաեւ 420.0 մլն դրամ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52