ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԴԵՂԻՆ ԱԴԱՄԱՆԴԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 12,5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Ժնևի Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը, որը կշռում է 110 կարատ և անվանվել է «Արևի կաթիլ»: Ադամանդը աճուրդում վաճառվել է 12,5 մլն ԱՄՆ դոլարով: Գնորդի անունը չի հրապարկվում:
Հատկանշական է, որ Sotheby’s աճուրդի կազմակերպիչները, գնահատելով թանկարժեք քարերի աճուրդները, որոնք կազմակերպվել են վերջին` ճգնաժամային տարիներին, ընդգծել են, որ իրենց ոլորտում ոչ մի ճգնաժամային զարգացում չի նկատվել: Այս աճուրդներում հաջող կերպով վաճառվել են բոլոր այն թանկարժեք քարերը, որոնք ներկայացված են եղել: