ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ «ԿՓՐԿԵՆ» ԻՏԱԼԻԱՆ
Իտալիայի բանկային ասոցիացիան (ABI) հայտարարել է «Պարտատոմսերի օր» կազմակերպելու իր մտադրության մասին: Ինչպես նշվում է այս կառույցի հայտարարության մեջ` այդ օրվա շրջանակներում Իտալայի քաղաքացիները կկարողանան առանց միջնորդավճարի գնել երկրի պարտավորությունները՝ այդ կերպ աջակցելով կառավարությանը: Նախատեսվում է, որ է «Պարտատոմսերի օր» միջոցառումը կիրականացվի 2011 թվականի նոյեմբերի 28-ին:
Այժմ Իտալիայի ռեզիդենտներին պատկանում է երկրի պետական պարտավորությունների 58 տոկոսը: Նշենք, որ Իտալիայի պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմում է 1,9 տրիլիոն եվրո: