
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2012Թ.-ԻՆ APPLE-Ը ԿՀԱՍՏԱՏՎԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2012 թվականին ամերիկյան Apple ընկերությունն իր iPad պլանշետների վաճառքի ծավալներով համաշխարհային շուկայում կհայտնվի բացարձակ առաջատար դիրքերում: Նշենք, որ ներկայումս համաշխարհային շուկայում պլանշետների վաճառքի ընդհանուր ծավալի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում iPad-ին:
Նշենք, որ 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ին, Apple-ն ապահովել էր զուտ շահույթի 85% աճ: Հաշվետու այս մեկ տարում ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել էր 25,922 մլրդ ԱՄՆ դոլար:
2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ն ապահովել էր 14 մլրդ դոլարի զուտ շահույթ: