ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ կոնգրեսականներին չի հաջողվել վերջնական համաձայնության գալ երկրի բյուջեի կրճատման ծրագրի շուրջ: Նշենք, որ ըստ այս ծրագրի` նախատեսվում է առաջիկա տասը տարիների ընթացքում ԱՄՆ բյուջեի պակասուրդը կրճատել 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ֆինանսաների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 29,9 տոկոսով և կազմել 98,47 մլրդ ԱՄՆ դոլար:
2010-2011 ֆինանսական տարվա արդյուքներով, որն ավատրվել է ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին, ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 1,296 տրլն. ԱՄՆ դոլար: