
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ
Բրիտանական բանկերը չեն բացառում եվրոպական պարտքային ճգնաժամի հետագա խորացումը և Եվրագոտու կազմից որոշ երկրների դուրս գալու տարբերակը: Սրանով պայմանավորված` վերջիններս մշակում են հակաճգնաժամային նոր ծրագրեր:
Բրիտանացի փորձագետների հավաստամամբ` բրիտանական բանկերի կողմից հակաճգնաժամային արդյունվետ միջոցառումների կիրառումը հնարավորություն կտա այս ֆինանսական կառույցներին խուսափել իրադարձությունների «վատ» ընթացքից և ճիշտ որուշումներ ընդունել` ճգնաժամի խորացման պայմաններում:
Նշենք, որ նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով բրիտանական բանկերը շուրջ մեկ երրորդով կրճատել են Եվրագոտու մի շարք երկրներում միջբանկային վարկավորման ծավալները: