Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ Է ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ»
04/12/2011 17:04
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ Է ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ»

Միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ երկրի արդյունավետ կառավարման մոդելը զարգացնելու համար: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 4-ին, հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական Կուսակցության տնտեսական սեմինար շրջանակներում:

«Մենք ունենք էական շեղում մակրոտնտեսական և միկրոտնտեսական մակարդակներում, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել ճգնաժամի ժամանակ», – ընդգծել է վարչապետը` փաստելով, որ Հայաստանը, գտնվելով աշխարհահաքաղաքական բարդ  տարածաշրջանում, առնչվում է նաև բազմաթիվ ռիսկերի հետ, որոնք նույնպես իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության վրա:  «Մենք այսօր ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ փոխադարձ ազդեցություններն օր-օրի ուժգնանում են և մեր քաղաքականությունը պետք է կառուցենք այնպես, որ այդ ազդեցությունը հասցնենք նվազագույնի, ունենանք բաց տնտեսական մոդել», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ ՀՀ վարչապետի` ժամանակակից տնտեսությունների հենքային գործընթացն այլևս ապրանքների արտադրությունը չէ, այլ գիտելիքի արտադրությունը. «Սա է լինելու ժամանակակից տնտեսության շարժիչ ուժը և մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք գիտելիքահեն ճյուղերը: Մենք պարտավոր ենք կրթված մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նա կարողանա իրացնել իր գիտելիքները և դրսևորել դրանք: Պետք է ձևավորվեն տնտեսական ենթակառուցվաքներ, որոնք սպասարկելու են մտագործունեությունը և այն մարդկանց, ովքեր ստեղծում են նոր գիտելիք», – նշել է Տիգրան Սարգսյանը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով մեր տնտեսության այսօրվա իրավիճակին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանի տնտեսությանը բնորոշ են բոլոր այն հիվանդությունները, որոնք բնորոշ են բոլոր այն պետություններին, որտեղ ևս մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում ՀՆԱ-ի երեք հազար դոլար մասնաբաժին: Մեր խնդիրն է` կարճ ժամանակում հաղթահարել աղքատությունը, որի շեմը մեր երկրում բավականին բարձր է: Սա մենք պարտավոր ենք հաշվի առնել` մշակելով մեր տնտեսական նոր մոդելը: Մեզ համար կարևորագույն խնդիր է միջին խավի ձևավորումը և մեր տնտեսական մոդելը պետք է պատասխանի նաև այդ հարցին»:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31