
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՕԳՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` Եվրագոտու փրկության համար Չինաստանը չի օգտագործի սեփական ոսկեարժութային պահուստները, որոնք գնահատվում են մոտ 3,2 տրիլիոն ԱՄՆ դոլար: Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանի պետական պահուստները նախատեսված են երկրում աղքատության դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորման համար, և դրանք չեն կարող օգտագործվել օտարերկրյա կառույցներին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Չինաստանը սեփական ոսկեարժութային պահուստների մի մասը որպես օգնություն պետք է տրամադրեր Տնտեսական կայունացման եվրոպական հիմնադրամին: