Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012Թ.-Ի ԾՐԱԳԻՐԸ
09/12/2011 18:31
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012Թ.-Ի ԾՐԱԳԻՐԸ

Երևանի ավագանին դեկտեմբերի 9-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ քաղաքացիներին անհատույց օտարելու մասին որոշման նախագծերին։ Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012թ. ծրագրին։

Ավտոտրանսպորտի պահպանության, սպասարկման, նորոգման և շահագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, բնակչության երթևեկն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել “Երևանի ավտոբուս” ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Որպես հիմնավորում նշվել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման հանգամանքով պայմանավորված` Երևան քաղաքը տրանսպորտից բեռնաթափելու, հասարակական տրանսպորտով ազգաբնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը որդեգրել է քաղաքային ավտոբուսները երթուղային ցանցում ավելացնելու և զուգահեռաբար միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն: Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով  Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա Երևան կներկրվի 249 ավտոբուս, որի առաջին խմբաքանակը՝ թվով 66 ավտոբուս, արդեն առաջիկա օրերին կլինի Երևանում։ Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է “Երևանի ավտոբուս” ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։

Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշմանը։  Քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ որոշման ընդունումը կնպաստի վարձավճարների գանձման գործընթացի կանոնակարգմանը, և ընդգծել, որ որոշման ընդունումով բնակչության համար ֆինանսական որևէ լրացուցիչ բեռ չի առաջանում։  Երևանի քաղաքային համայնքում 2012 թվականին աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու որոշմամբ սահմանվել են աղբահանության վճարի հետևյալ դրույքաչափերը. կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 ՀՀ դրամ, ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012 թվականի դրույքաչափը սահմանել 500 դրամ։

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի զարգացման 2012թ. ծրագիրը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90