
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.8%
2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Մեծ Բրիտանիայում գնաճի տեմպը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 2 տոկոսային կետով և կազմել 4.8%: Պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամսում սպառողական գների ինդեքսի կրճատման արդյունքում երկրում նվազել են սննդամթերքի, վառելիքի, հագուստի և կահույքի գները: Նշենք նաև, որ նոյեմբերին Մեծ Բրիտանիայում մեծածախ գների աճի տեմպը, տարեկան կտրվածքով, նույնպես կրճատվել է և կազմել 5.2%: