Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
06/11/2008 14:48
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Այսօր, նոյեմբերի 5-ին տեղի ունեցած կառավորության նիստի սկզբում ՀՀ վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է հանրապետության նախագահի մի շարք հանձնարարականների կատարման ընթացքի վրա: Դրանցից մեկի համաձայն, բոլոր նախարարություններից հավաքագրվել են ներդրումային ծրագրեր, մասնավոր հատվածի այն ծրագրերը, որոնք համապատասխան ոլորտներում կարող են էապես խթանել տնտեսության զարգացումը: Ըստ կառավարության ղեկավարի, այդ հանձնարարականի նպատակն էր` ՀՀ-ում ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգ: Հաջորդ հանձնարարականը նպատակ էր հետապնդում բացահայտել, թե ինչպիսի՞ հնարավորություններ կան մարզերում` մասնավոր հատվածի զարգացման համար: Հանձնարարականը տրվել է բոլոր մարզպետներին, որպեսզի նրանք բացահայտեն, թե ինչպիսի՞ ներդրումային ծրագրեր, հեռանկարային մասնավոր ծրագրեր կան մարզերում, որտեղ անհրաժեշտ է լինելու պետության աջակցությունը:

«Այսօր մենք երրորդ խնդիրն ենք առաջադրում, որը վերաբերում է արդեն գիտության ոլորտին: Մեր բոլոր գերատեսչություններին հանձնարարվում է` համագործակցելով գիտահետազոտական ինստիտուտների, այդ թվում նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ, կառավարություն ներկայացնել այն ծրագրերը, որոնք մշակվել են այդ ինստիտուտների կողմից եւ կարող են հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար: Ինչպիսի՞ նախագծեր են մշակված, ինչպիսի՞ բիզնես ծրագրեր կան, ինչպիսի՞ նորարարություններ կան, որոնց մենք կարող ենք օժանդակել, եւ դա էապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք այդ նախագծերը, կտեսնենք, թե մեր գիտահետազոտական ինստիտուտները, Ազգային ակադեմիան ի՞նչ առաջարկներ են մշակել, որոնք կառավարության աջակցությամբ կարող են իրականություն դառնալ: Այսինքն` մեր առաքելությունը կայանալու է նրանում, որ ապահովենք կապը գիտության եւ մասնավոր հատվածի, իրական հատվածի միջեւ, ապահովենք ներդրումներ: Պետության աջակցությունը կլինի, որպեսզի իրատեսական ծրագրերը հնարավորին չափ սեղմ ժամկետում դառնան իրականություն», – ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարներին, որպեսզի իրենց ոլորտին առնչվող գիտահետազոտական ինստիտուտների հետ աշխատելով, ներկայացնեն հիշյալ նախագծերի ցանկը: Նա առաջարկել է նաեւ ԳԱԱ-ին` ներկայացնել, թե գիտահետազոտական ինստիտուտներն ի՞նչ պատրաստի առաջարկներ ունեն, որոնք մասնավոր հատվածի հետ համագործակցելով, կարելի է ներդնել ՀՀ-ում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69