Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Ա. ՇԱԲՈՅԱՆ. «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ»
19/12/2011 15:08
Կիսվել

Ա. ՇԱԲՈՅԱՆ. «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ»

Այսօր` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, ինչպես նաև պետական կառույցների  ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու առաջարկները` մրցակցային խնդիրների վերաբերյալ
   
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ այս հանդիպման նպատակն է վեր հանել մրցակցության ոլորտում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և վնաս են հասցնում սպառողների շահերին: Այսպիսի հանդիպումներ կազմակերպելով` ՏՄՊՊՀն նաև նպատակ է հետապնդում իմանալ գործարարների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերմունքը ՏՄՊՊՀ աշխատանքի վերաբերյալ: Ա. Շաբոյանը նշեց, որ թեև մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, սակայն 2011թ.-ի ընթացքում այս առումով Հանձնաժողովի կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել: Խոսելով կայացված որոշումների մասին` ՏՄՊՊՀ նախագահը ասաց, որ  բացի ֆինանսական տուգանքներից, դրանք լրջորեն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որը նրանք ձեռք են բերում երկարատև աշխատանքի շնորհիվ:

 «Տուգանքներն ինքնանպատակ չեն, Հանձնաժողովի համար կարևորը մրցակցային միջավայրի բարելավումն է»,- ասաց Ա. Շաբոյանը` հավելելով, որ Հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները. «Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»:

 Հասարակական խորհրդի նիստում տեղի ունեցավ բաց և ակտիվ քննարկում, որի ընթացքում շահագրգիր կողմերը բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները: Գործարարների հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությանը: Տնտեսվարողների կողմից հնչեցին դժգոհություններ նաև մանրածախ առևտրի կազմակերպման ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նշված ոլորտում գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերին մատակարարված և դրանց կողմից ապրանքների իրացման ընթացքում առաջացած որոշակի ռիսկերին: Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը հետամուտ կլինի բարձրացված խնդիրներին և հավաստիացրեց, որ դրանք կներառվեն հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48