
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Եվրամիության շրջանակներում հաստատվել է նոր ծրագիրը, ըստ որի` ԵՄ անդամ առաջատար երկրները պետք է ֆինանսական միջոցներ տրամադրեն Արժույթի միջազգային հիմնադրամին` վերջինիս կողմից համաշխարհային ֆինանսական շուկայում տիրող անկայունության հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Նախատեսվում է, որ եվրոպական երկրները ԱՄՀ-ին կտրամադրեն, ընդհանուր առմամբ, 150 մլրդ եվրոյի ֆինասնանսական օգնություն: Այս ծրագրին մասնակցելու պատրասատակամություն են հայտել Չեխիան, Դանիան, Լեհաստանը և Շվեյցարիան: