23/12/2011 14:11
ԻՏԱԼԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Իտալիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ևս հաստատել է երկրի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որը քննարկմանն էր ներկայացրել Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտի գլխավորած կառավարությունը: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` Իտալիայի Սենատի հավանությանն արժանացած նոր ծրագրի շրջանակներում երկրի կառավարությունը նախատեսում է լրացուցիչ միջոցառումների շնորհիվ բյուջեի մուտքերն ավելացնել 33 մլրդ եվրոյով: Նշենք, որ այս լրացուցիչ միջոցառումներով նախատեսում է ԱԱՀ-ի տոկոսադրույքի ավելացում և կենսաթոշակային տարիքի բարձրացում:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
18:40 06/11/26
