27/12/2011 11:42
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2 ԱՆԳԱՄ
2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 12.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 45.5%-ը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` նշված գումարից 11.3 մլրդ դրամը ստացվել է Եվրամիության աջակցության շրջանակներում: Միևնույն ժամանակ, շուրջ 1.2 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով ծրագրով նախատեսվածի 83.8%-ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 43.4%: Նշենք նաև, որ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհներն աճել են 2.1 անգամ կամ 6.6 մլրդ դրամով:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
