
ԱՅԺՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է, ՔԱՆ 1862Թ.-ԻՆ
Ըստ ուսումնասիրությունների` Մեծ Բրիտանիայում շաբաթական պարենային զամբյուղը կազմում է 145 ԱՄՆ դոլար: Հաշվարկվել է, որ 1862 թվականին նույն պարենային զամբյուղը կարժենար 1940 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, 1862 թվականին յուրաքանչյուր բրիտանացի միջին հաշվով սննդմթերքի վրա ծախսում էր իր սեփական միջոցների մեկ երրորդը, իսկ այժմ այդ ցուցանիշը կազմում է 10%: Ուսումնասիրությունների հեղինակները նման փոփոխությունները բացատրում են արտահանման ծավալների, աշխատավարձերի տասնապատիկ անգամ բարձրացմամբ և գիտատեխնիկական առաջընթացով: