ՀՀ-ՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2011թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 16.3%-ով և կազմել 11331.3 հազար լիտր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս նույն ժամանակահատվածում օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 20%-ով և կազմել 9141.6 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են 4.8%-ով և կազմել 14706.4 հազար լիտր:
Միևնույն ժամանակ, գինու արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով և կազմել 4915.5 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 15.3%-ով և կազմել 408.9 հազար լիտր: