![ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ](https://b24.am/pub/uploads/2012/01/global_stock_market_value_271221160.jpg)
ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ
Միջազգային Grant Thornton International (GTI) ընկերության հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ի տարբերություն BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) անդամ մյուս երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչների` ռուս գործարարներն իրենց ազգային տնտեսության զարգացման վերաբերյալ ունեն վատատեսական սպասումներ: Ըստ հրապարակված տվյալների` BRIC անդամ երկրներից Բրազիլիայում գործարարների լավատեսական սպասումների գործակիցը կազմել է 74%, Հնդկաստանում` 58%, Չինաստանում` 22%, իսկ Ռուսաստանում գրանցվել է գործարարների սպասումների բացասական արդյունք (-4%):