ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԾԱՆՐ ՈՒ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Այսօր` հունվարի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2012թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հաստատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր և ծանր, առանձնապես վնասակար և վնասակար արտադրութունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների ցուցակները: Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում հաստատել ցուցակների կիրառման կանոնները։