
ՎԱՐՉԱՊԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ
Այսօր` հունվարի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Այն վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սսարգսյանը: Նիստի շրջանակներում վարչապետը տեղեկացրել է, որ հաստատված նոր հայեցակարգի համաձայն ՀՀ-ում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ և ընդգծել, որ այդ ֆոնդի սեփականատերը լինելու է պետությունը։ «Այդ բնակարանային ֆոնդն այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու։», – շեշտել է վարչապետը։