Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Հրապարակվել է 2022-ին ամենաբարձր և ամենացածր գնաճ գրանցած երկրների ցանկը
22/02/2023 13:38
Կիսվել

Հրապարակվել է 2022-ին ամենաբարձր և ամենացածր գնաճ գրանցած երկրների ցանկը

Անցյալ տարվա արդյունքներով՝ Ռուսաստանն աշխարհի բոլոր երկրների թվում գների աճի մակարդակով հայտնվել է 52-րդ տեղում. այնտեղ գնաճը կազմել է 11,9 %:

Ամենաբարձր գնաճը գրանցվել է Զիմբաբվեում (243,8 %), Վենեսուելայում (234 %) և Լիբանանում (122 %): Այս ցուցակում չորրորդ տեղն զբաղեցնում է Արգենտինան (94,8 %), իսկ հինգերորդը՝ Սուդանը (87,3 %)։ Թուրքիան 64,3 %-ով վեցերորդ հորիզոնականում է, Շրի Լանկան՝ 59,2 %-ով՝ յոթերորդում։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Սուրինամը (54,6 %), Գանան (54,1 %) և Հայիթին (48,3 %): Եվրոպական պետություններից 17-ը հայտնվել են առաջին 50 հորիզոնականներում. դրանցից 11-ը Եվրամիության անդամներ են։

Գնաճի ամենամեծ սրացումը Մոլդովայում է (30,2 %), Ուկրաինայում (26,6 %), Հունգարիայում (24,5 %), Լիտվայում (21,7 %) և Լատվիայում (20,8 %): Ռուսաստանի հարևան երկրներից գների աճի ամենաբարձր տեմպերը դիտվել են Ղազախստանում (20,3 %), Ղրղզստանում (14,7 %) և Ադրբեջանում (13,9 %): Բելառուսում և Ուզբեկստանում գնաճը նույնպես ավելի բարձր է, քան Ռուսաստանում՝ համապատասխանաբար 12,8 % և 12,3 %։ Ամենացածր գնաճը եղել է Չինաստանում՝ ընդամենը 1,8 %, ինչպես նաև Օմանում՝ 1,98 %։

Աշխարհի միակ երկիրը, որտեղ 2022 թ.-ին գնանկում է գրանցվել, Հարավային Սուդանն է. այստեղ գները նվազել են 11,6 %-ով։ Հետազոտությունն անցկացրել է «РИА Новости»-ն՝ ՄԱԿ-ի անդամ 193 երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։ Եզրափակիչ ցանկում տեղ է գտել 156 երկիր, որոնք փետրվարի կեսերին հրապարակել են 2022 թ. տվյալները։ Նրանք ներկայացնում են աշխարհի յոթ տարածաշրջաններ՝ Ասիան, Աֆրիկան՝ Սահարայից դեպի հարավ, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, Եվրոպան, Օվկիանիան, Հարավային և Հյուսիսային Ամերիկան:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44