2025-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 13%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 202,155.3 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 13%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 9.2%-ով և կազմել 8,556.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 13%-ով՝ կազմելով 11,346.6 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 13%-ով և կազմել 1,977.6 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 11.3%- ով և կազմել 19,547.1 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 4.1%-ով՝ կազմելով 15,410.6 տոննա։
